Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ձեռքը ճար լիներ, այսօր էլ նույն կերպ կվարվեր. չի փոխվել նաև Ադրբեջանը». Թևան Պողոսյան

Մայիս 02,2019 17:12

«Մեր հակառակորդը չի փոխվել, նույնն է: Նույն Թուրքիան 104 տարի առաջ էլ է նույնը եղել: Ձեռքը ճար լիներ, այսօր էլ նույն կերպ կվարվեր: Չի փոխվել նաև Ադրբեջանը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Հարցին՝ սահմանային վերջին սրացումների պատճառը ո՞րը կարելի է համարել, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Եթե հիշում եք, երբ ՀՀ-ում մի կարևոր բան էր տեղի ունենում, սահմանին սրացումներ էին տեղի ունենում, սկսում էին կրակել և այլն: Եթե չի փոխվել, կարող է և հենց դա լինել պատճառը: Մի անգամ ԵԱՏՄ ժողովը պիտի տեղի ունենար ՀՀ-ում, հիշում եք՝ սրացումներ տեղի ունեցան, և արդյունքում ժողովը տեղի չունեցավ ՀՀ-ում, այլ տեղափոխվեց»:

Թևան Պողոսյանը հորդորեց տեսնել, թե ինչ տեղեկություններ են տարածվել կրակոցներից հետո. «Այդ կրակոցներից մեկ կամ երկու օր հետո նույն լրատվական դաշտում տեղի ունեցավ Լավրովի այն մեկնաբանությունը, երբ ասաց՝ մենք հասկանում ենք վստահության միջոցների ձեռնարկման մեջ առնվազն գերիների դաշտում բոլորը բոլորի դեմ: Մենք գիտենք այսօրվա դրութամբ, որ Ադրբեջանն այդ ամենն օգտագործում է երկու դիվերսանտներին տանելու համար: Միգուցե այդ խնդրի հետ է կապված այս ամենը, մյուս կողմից էլ դա Ադրբեջանի վարքագիծն է: Երբ մի քիչ զգում է առավելության նման բան ունի դիմացինը որևէ կետում, գնում է սրացման»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ միգուցե Ադրբեջանը ցանկանում է փորձել, տեսնել, որ կրակի, ինչպիսին կլինի միջազգային հանրության արձագանքը: Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ մինչև կրակոցները Ադրբեջանն արդեն սկսել էր լրատվական հարձակման նման մի բան, երբ ՊՆ նախարարը հայտարարում էր, թե հայկական կողմն այս կամ այն գյուղին է կրակել, ինչ որ ֆոն էր ձևավորում, ինչ-որ բանի նախապատրաստում:

Թևան Պողոսյանը հիշեցնելով, որ շուտով լրանում է զինադադարի պայմանագրի 25-ամյակը, նշեց. «Մենք պետք է կարողանանք աշխարհին բացատրել, թե ինչ ենք սրանով ասում: Սա ամբողջ հայության խնդիրն է: Այսօրվա իշխանությունները կարող են փայլուն կատարել իրենց գործը, բայց կարող է և չստացվել: Չեմ ցանկանում, որ այս տեսակի խնդիրները դառնան միան իշխանության խնդիրները. հասարակական կազմակերպությունները, մամուլը, բոլորը պետք է աշխատեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031