Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական համաներում. տույժ-տուգանքներից կազատվեն, եթե մայր գումարը վճարեն

Մայիս 02,2019 16:39

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր ընդունվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում:

Այս նախագծով նախատեսվում է, այսպես ասած՝ ֆինանսական համաներում մի շարք վարչական տուգանքների եւ պետական տուրքի գծով տույժերի դեպքում:

Ըստ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանի, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկության դեպքում մինչեւ անցյալ տարվա օգոստոսի 31-ը վարչական իրավախախտում թույլ տված անձանց ազատում են տույժ-տուգանքներից: Այս նախագծով համաներում նախատեսվում նաեւ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ն առանց համապատասխան լիցենզիայի տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնող այն անձանց համար, որոնք պետական տուրքը չեն վճարել:

Համաներման ընդհանուր գումարն, փոխնախարարի, կազմում է 681 միլիոն 555 հազար 648 դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031