Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային հեռախոս պահելու համար կիրառված տույժերը հետագայում բացասական ազդեցություն են ունենում դատապարտյալների՝ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցի քննարկման համար. Դիտորդների խումբ

Մայիս 02,2019 16:35

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների ընթացքում հանդիպումներ են ունեցել տարբեր արարքներ կատարելու համար պատժախցերում հայտնված անձանց հետ՝ պարզելու պատժախուց տեղափոխելու հիմքերը: Խմբի անդամների ունեցած հանդիպումներից պարզ է դարձել, որ դատապարտված և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված տույժերի գերակշռող մասը կիրառվել է արգելված իր՝ բջջային հեռախոս պահելու համար:

Բջջային հեռախոս արգելված իր պահելու համար կիրառված տույժերը հետագայում բացասական ազդեցություն են ունենում դատապարտյալների՝ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցի քննարկման համար: Բազմաթիվ են բողոքները, երբ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ նիստով կայացված մերժված որոշումների հիմքում դրվել է բջջային հեռախոս հայտնաբերելու արդյունքում կիրառված տույժը։

Լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արգելված իր (բջջային հեռախոս) պահելու համար պատժվում են դատապարտված և կալանավորված անձինք։ Նրանք պատժվում են նկատողության, խիստ նկատողության կամ մինչև 15 օր տևողությամբ պատժախուց տեղափոխվելու միջոցով։ Արձանագրվել է նաև, որ այս համատեքստում չեն իրականացվում ծառայողական քննություններ` պարզելու արգելված իրերի՝ հիմնարկներ մուտք գործելու հանգամանքները:

2014 թ.-ին ՀՀ ԱՆ բոլոր ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 1576 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականացվել է ընդամենը 48 ծառայողական քննություն: 2015 թ.-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2458 բջջային հեռախոս,  որի արդյունքում իրականցվել է  31 ծառայողական քննություն, որից 3 ծառայողական քննություններով 6 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: 2016 թ.-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2200 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականացվել է 57 ծառայողական քննություն։ 2017թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 1839 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականացվել է 111 ծառայողական քննություն։  Իրականացված ծառայողական քննությունների 22-ով 40 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր։

2018թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս, 2018 կտրող ծակող իրեր, 729․500 ՀՀ դրամ, 3100 ԱՄՆ դոլար, 730 ռուբլի, որի արդյունքում իրականացվել է 66 ծառայողական քննություն։  Իրականացված ծառայողական քննությունների 1 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ ծառայությունից ազատում տեսակը։

2014 թ.-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար կարգապահական տույժի է ենթարկվել 2586 անձ, 2015 թ.-ին` 2835 անձ, իսկ 2016 թ.-ին` 2556 անձ, 2017 թ.-ին` 2380 անձ, 2018թ.՝ 2177, որոնցից 895-ը ստացել են նկատողություն, 377-ը` խիստ նկատողություն, իսկ 905  հոգի տեղափոխվել է պատժախուց։

2014-2015 թթ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ ոչ մի որոշում չի բողոքարկվել։

2016 թ․-ին դիտորդներն արձանագրել են նույն պատկերը, սակայն երբ Խումբը դիմել է ՀՀ ԱՆ-ին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցմամբ, պատասխան է ստացվել, որ 2016թ.-ին հաշվառում չի իրականացվել։

2017թ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում։

2018թ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում, որից 1-ը դատական կարգով և 2-ը՝ վերադասության, 1-ը գտնվում է դատարանի վարույթում, 2-ը բավարարվել է։

Ազատազրկված անձանց կողմից Խմբի անդամներին տրված տեղեկատվության համաձայն՝ դա պայմանավորված է նրանով, որ ազատազրկվածները կորցրել են վստահությունը ՀՀ արդարադատության նկատմամբ։

Դիտորդների խումբն արձանագրել է նաև, որ ՔԿՀ աշխատակիցները կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումների օրինակները չեն տրամադրում տույժի ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց չի բացատրվում տվյալ որոշումների բողոքարկման կարգը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաղորդագրություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031