Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթուղթը

Մայիս 02,2019 16:23

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ՝ «չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ»:

Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին:

Եթե այս հայտարարությունը ինքնագործունեություն է և պարզապես անձնական կարծիք, ապա արագ սաստեք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին և սաղմում խեղդեք այս անհեթեթ և լավ չհաշվարկված առաջարկությունը:

Եթե այս հայտարարությունը պետական քաղաքականության մաս է, ապա ակնկալում եմ լրացուցիչ ու հստակ պարզաբանումներ առ այն.

  1. Ի՞նչ է նշանակում զինադադարի մասին նոր փաստաթուղթ՝ այլ ձևաչափով: Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարը եռակողմ է. Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը:
  2. Զինադադարի ռեժիմի պահպանման և արդյունավետ վերահսկման համար ինչո՞ւ են պաշտոնական Երևանի զինանոցից անհետացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների պարտադիր կատարման մասին պահանջները:
  3. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթուղթը, եթե նորի մասին որևէ հստակություն դեռ չկա

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031