Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշի հատվածում սադրանքը սկսում է Ադրբեջանը՝ փորձելով դիրքային առաջխաղացում անել». փորձագետ

Մայիս 02,2019 16:09

«ՀՀ-Ադրբեջան սահմանի Ղազախի հատվածում, ինչպես հայտնի է, նախորդ տարվանից Ադրբեջանի բանակի փոխարեն հսկողություն են իրականացնում Ադրբեջանի սահմանային պահպանության զորքերը, որոնք բաղկացած են մոտ 15.000 անձից: Ծառայությունը զինված է ոչ այնպես, ինչպես Ադրբեջանի բանակը, բայց զինված է բավականաչափ: Այդ հատվածում փորձում են նորացնել ճանապարհներն ու ամրացնել խրամատները»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Տավուշի սահմանին հայ զինծառայողի վիրավորման դեպքին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Մատնանշելով, թե այդ հատվածքում լարվածությունն ինչ նախադրյալներ ունի, Տարոն Հովհաննիսյանը շեշտեց. «Երբ հակառակորդը փորձում է դիրքերն ամրացնել, բնականաբար, հայկական կողմը չի կարող դա թույլատրել: Ադրբեջանը, սակայն, մոտենում է առաջնագծին, եւ իրավիճակը լարվում է: Այսինքն, սադրանքը սկսում է Ադրբեջանի կողմից, երբ փորձում են դիրքային առաջխաղացում անել, ամրապնդել դիրքերը: Այս պարագայում էլ Ադրբեջանը դիմեց սադրանքի: Փորձում են լարվածության նոր օջախներ ստեղծել, ինչի արդյունքում չի բացառվում, որ ապագայում էլ նման միջադեպեր կլինեն»:

Ըստ փորձագետի՝ չի բացառվում նաեւ, որ ադրբեջանական բանակում եւս զինվորների վիրավորման եւ մահվան դեպքեր գրանցվեն. «Որքան էլ խոսենք խաղաղության մասին, Ադրբեջանի գործողություններում տրամաբանություն չի փոխվել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/603338676847263/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031