Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կտեսնեք հանրապետության երեք նախագահներին` տարբեր դատավարական կարգավիճակներով». Արթուր Դավթյան

Մայիս 02,2019 16:01
levon

«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու: Դուք կտեսնեք հանրապետության երեք նախագահներին`տարբեր դատավարական կարգավիճակներով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն`անդրադառնալով 2008 թվականի «մարտի մեկի» գործին:

Հիշեցնենք, օրերս Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ «մարտի 1-ի» գործից անջատված մասը ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործով մեղադրվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը:

Գլխավոր դատախազն ասում է`շատ կարեւոր է, որ հրապարակային դատաքննությամբ մեր հանրությունը կտեսնի յուրաքանչյուրի ցուցմունքները եւ այս տարիների ընթացքում շրջանառված եւ դեռ շրջանառվող տարատեսակ ասեկոսեներին վերջ կդրվի: Որոշ դրվագներով կլինեն դռնփակ նիստեր, սակայն, դրանք փոքր դրվագներ կլինեն:

Այդ գործով կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը քաղաքական հետապնդումների զոհ է: Արթուր Դավթյանը պնդում է`բացարձակ հիմնավոր չեն նախկին պաշտոնյանների հայտարարությունները թե իրենք քաղաքական հետապնդումների են ենթարկվում. «Կոնկրետ արարք է մեղսագրվում, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի վրա»:

Արթուր Դավթյանն ասաց, որ տեղաշարժեր կան նաեւ տասը սպանվածների գործերով, բայց դրանք դեռեւս բավարար չեն, որպեսզի որեւէ անձ իբրեւ մեղադրյալ ներգրավվի:

Դատախազն ասաց, որ «մարտի մեկի» գործերով շատ անձինք հետհեղափոխական իրավիճակում տվել են ցուցմունքներ` բազում բացահայտումներ անելով, մինչդեռ նույն անձինք, այն ժամանակ, շատ հանգամանքներ թաքցրել են նախաքննական մարմնից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    գոնէ այս պաշտօնեան փոխէին… տարրական ջանք իսկ չեն թափում՝ մի քիչ արժանահաւատ երեւնալու… կարծես դիտումնաւոր կերպով ուզում են իմաստազրկել գործողութիւնը, զայն հաստատում են որպէս կատարեալ խեղկատակութիւն…

    հարիւր տարի ետք իսկ, այսքան վարկաբեկուած «օրինական» համակարգ մը, ներառեալ պետութեան հիմնական բաղադրիչ՝ ամբողջ «դատական իշխանութիւնը», չեն կրնար լուրջի առնուիլ… երկիր չէ, կրկես է… մռայլ ու զզուելի ծաղրածուներով լեցուած…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031