«Այս զորավարժություններն առանձնահատուկ չեն եւ առաջինը չեն իրենց տեսակի մեջ: Վերջին մի քանի տարում տարբեր ծավալի զորավարժություններ են իրականացվել, իսկ այս մեկն ամենախոշորը չէ: Թուրքիայից հարյուրից պակաս թվով զինծառայողներ են մասնակցում դրանց»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մայիսի 1-3-ն Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ ընթացող զորավարժություններին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե հակառակորդը զորավարժությունների քողի տակ սահմանին ուժեր է կուտակում՝ հարձակման նպատակով, Տարոն Հովհաննիսյանը նշեց. «Զորավարժությունների միջոցով զորքերի մշտական կուտակումներ սովորաբար չեն արվում, բայց փորձը ցույց է տալիս, որ ձգտում են զորքերն առաջ բերել եւ դիրքեր ամրացնել: Դա միանգամից չեն անում, այլ աստիճանաբար՝ նոր զորամասեր են կառուցում, տեղակայում առաջնագծին մոտ: Տվյալ պարագայում կան տեղեկություններ, որ նոր զորամասեր կառուցում են: Մի քանիսը բացված են, դրանցում նոր տեխնիկա է տեղակայված»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/603338676847263/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ