Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրամոբիլների առուվաճառքը ԱԱՀ-ից կազատվեն

Մայիս 02,2019 15:12

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էլեկտրամոբիլների ձեռքբերման դեպքում ավելացված արժեքից ազատելու մասին որոշման նախագիծը քննարկելուց, նույնիսկ քննադատելուց ու առաջարկություններ անելուց հետո հանձնաժողովի անդամների քվեարկությամբ ընդունվեց:

Նախագծով առաջարկվում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման դեպքում ազատել ԱԱՀ-ից:

Նախագիծը ներկայացնող բնապահպանության փոխնախարար Իրինա Խափլանյանն ասաց, որ այս նախագծի ընդունմամբ կխթանվի էլեկտրամոբիլների ձեռք բերումն ու կիրառումը, մթնոլորտային օդի աղտոտման նվազումը, ՀՀ  էներգետիկ կախվածության նվազեցումը կնպաստի խցանումների նվազեցմանն ու երթեւեկության անվտանգության բարձրացմանը:

Թեեւ Ազգային ժողովի տնտեսագիտական փորձաքննության վարչությունը նախագծին տվել է դրական եզրակացություն, սակայն  վարչության պետ Արթուր Թամազյանը հիշեցրեց, ինչպես ինքն ասաց բոլոր պատգամավորներին՝ «Վերջին ամիսներին բավականին շատ հարկային արտոնություններ սահմանող նախագծեր են մտել շրջանառության մեջ: Այս առումով պետք է հիշեցնել՝ ՀՀ պետական բյուջեի մեջ հարկային ծախսերն արդեն բավականին մեծ ծավալ են կազմում, մոտ 400 միլիարդ դրամի կարգի է: Եվ ամեն անգամ նման հարկային արտոնություններ ներկայացնելը ծանր բեռ է առաջիկայում առաջացնելու: Ուղղակի հաշվի առնենք»:

Ֆինանսների փոխնախարարը հստակեցրեց՝ «Հարկային ծախսերի մեծությունը 442 միլիարդ դրամ է գնահատված ընթացիկ տարում»:

Ինչ վերաբերում է էլեկտրական ավտոմոբիլներին, ապա Թամազյանն ասաց. «Չեմ կարծում, թե դրանք էժան են եւ մասսայաբար ներկրվում են: Նման մեքենա ձեռքբերողը կարող է նաեւ ԱԱՀ մուծել: Բայց հաշվի առնելով բնապահպանական եւ այլ խնդիրները՝ մենք դրական եզրակացություն ենք տվել»:

Խափլանյանն էլ տեղեկացրեց՝  ոստիկանության տվայլներով՝ այս պահին ՀՀ-ում կա գրանցված ընդամենը 10 էլեկտրամոբիլ. «Ավելի շատ ուղղակի ներկրված, չի շահագործվում այս պահին: Վրաստանում ցուցանիշը 4000-ից բարձր է, եւ այդ երկրում ընդհանրապես ազատվեց բոլոր հարկատեսակներից, եւ դրան զուգահեռ նաեւ Վրաստանի կառավարությունը որպես խթան բոլոր լիցքավորման կայանները դարձրել է անվճար»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ նկատեց՝ վերականգնվող էներգետիկայի արտադրությունն  այնքան պետք է աճի, որպեսզի խոսք լինի, որ էլեկտրամոբիլների լիցքավորման համար օդի աղտոտվածություն չի լինելու,  կա՞  համեմատական հետազոտություն էլեկտրաէներգիայի արտադրությամբ  օդի աղտոտվածության մակարդակն ինչպիսին է լինելու: Խափալյանի փոխանցմամբ՝ «Այս նախաձեռնությունը բխում է նրանից, որ էներգետիկայի նախարարությունը բավականին ամբիցիոզ  առաջարկով է հանդես եկել՝ առաջիկա 5 տարում մինչեւ  50 տոկոս պետք է աճի վերականգնվող էներգետիկայի արտադրությունը: Մեծ ծրագրեր կան արեւային էներգետիկայի ուղղությամբ: Սա դրան զուգահեռ է առաջարկվել»:

Խափլանյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագրով էլեկտրամոբիլների լիցքավորման 23 հավելյալ կայաններ են հիմնելու, եւ նախատեսվում է ուսումնասիրություն այդ մոբիլների համար ենթակառուցվածքների ստեղծման համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը հետաքրքրվեց՝ էլեկտրամոբիլների՝ ԵԱՏՄ ընդհանուր մաքսային դրույքից: ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը պատասխանեց՝ «Մեզ համար այս պահին 10 տոկոս է, հետո որեւէ արտոնություն չի լինելու, Գործելու են նույն դրույքաչափերը բոլորի համար»:

Գեւորգյանը կարծիք հայտնեց՝ ամոթ է 21-րդ դարում Հայաստանում ընդամենը 10 էլեկտրամոբիլ է. «Իմ կարծիքով բոլոր վճարներից պետք է ազատել, այդ թվում տեխզննման»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    ձեր կայքի տառատեսակը փոխեք էլի, աչքերս ցավում ա կարդալուց

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031