Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն է: Քննարկվում է խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը:
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց որոշումը՝ Մանվել Գրիգորյանի կալանքը հիմնավոր է:
Նիստից հետո Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատարանի որոշման հետ կապված այսպես արձագանքեց. «Անակնկալ չէր»: Մեր հարցին՝ դուք հայտարարել էիք, որ դատավորներն արդար չեն, կառավարվում ու վերահսկվում են փողոցից, հիմա նույն կարծիքի՞ն եք մնում՝ նա պատասխանեց. «Նույն կարծիքին եմ»: Թե պատվե՞ր է կատարում դատավորը, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ո՞վ է դրել զինվորին պատկանող իրերը, կա՞ երրորդ անձ, որը թշնամություն ունի Մանվել Գրիգորյանի հետ՝ Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Դատաքննության ընթացքում կպարզվի»:
Կարդացեք նաև
Նա շտապ նստեց մեքենան ու հեռացավ:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ