Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց. «Պատվեր է իջեցված դատավորին՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու»

Մայիս 02,2019 14:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն է: Քննարկվում է խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը: Պաշտպանական կողմից Լեւոն Բաղդասարյանը մի քանի անգամ միջնորդություն ներկայացրեց՝ հորդորելով հետաձգել դատական նիստը, մինչեւ Մանվել Գրիգորյանը կարողանա ֆիզիկապես ներկա լինել: Նրանց հիմնավորմամբ, Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում գալ: Պաշտպանական կողմին վրդովվեցրեց այն, որ մեղադրող դատախազն ասաց՝ ասում են, թե Մանվել Գրիգորյանը հիվանդ է, բայց ՔԿՀ-ից դուրս գալիս լավ էլ առույգ տեսք ուներ:

Պաշտպան Կարեն Քամալյանի խոսքով՝ «Մանվել Գրիգորյանը այժմ էլ ցանկացած հարցի ակտիվ կարձագանքի, դա չի նշանակում, որ փայլուն առողջական վիճակում է գտնվում: Մեղադրողը մոռանում է, որ գործ ունենք ազգային հերոսի հետ: Եթե Մանվել Գրիգորյանին այսօր էլ հարցնեք ոնց եք, կասի՝ լավ եմ: Ամեն դեպքում դեռ գիտության մեջ մարդու հեռացված թոքը չի աճել: Գործ ունենք այստեղ անձի կյանքի հետ, որը ավելի կարեւորվում է, քան ցանկացած կալանավորում»:

Քամալյանը միջնորդություն ներկայացեց, որ արտագնա դատական նիստ անեն. «Այս պահի դրությամբ Մանվել Գրիգորյանը օրվա մեջ «Նաիրի» ԲԿ-ում ստանում է  4 հատ սիստեմա եւ ամեն սիստեմա ստանում է ժամ, ժամ ու կես: Նա չի կարող ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Եթե կասկած ունեն, որ սա արվում է, որ հետաձգեն նիստը, թող կեղծ փաստաթղթերը ստուգեն: Մանվել Գրիգորյանը անընդհատ բուժում է ստանում»:

Տեսնելով, որ դատավորը մերժում է պաշտպանների միջնորդությունը՝ հետաձգելու դատական նիստը՝ պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց. «Այս դատարանը ձեր նախագահությամբ չի կարող արդարացի դատական ակտ հրապարակել, նաեւ հաշվի առնելով նախկինում որոշակի գործարքներ, ես ինքնաբացարկի միջնորդություն եմ հայտնում»: Նա հայտարարեց, որ պատվեր է իջեցված դատավորին՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, հետո հրապարակեց որոշումը՝ միջնորդությունը մերժել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031