Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի հետ համեմատվել փորձողը ամոթից կարող է տեղնուտեղը «զոհվել». Վարդան Բոստանջյան

Մայիս 02,2019 14:28

«Շատ մարդիկ կան, որոնք ոչ մասնագիտություն ունեն, ոչ բան, բայց ստեղծում են իրենց համար տիրույթներ: Զբաղվելու գործ չունեն եւ Գագիկ Ծառուկյանի մասին են ուզում խոսել: Եթե որեւէ մեկը կարող է հզորություն ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ համեմատվելու, ամոթից կարող է տեղնուտեղը «զոհվել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Վարդան Բոստանջյանն անդրադարձավ ցեմենտի շուկայի խնդիրներին, որոնք առնչվում են նաեւ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի կազմում գտնվող «Արարատ ցեմենտ» գործարանին. «Պետք է ամրագրել, որ հանգամանքների բերումով ՀՀ-ում ցեմենտի գործարաններ կան, որոնք խոշոր ձեռնարկություններ են: Դրանք ոչ միայն խոշոր արտադրող են, այլեւ տեխնիկապես հագեցած տնտեսվարողներ: Եթե դրանք որոշակի շտկումների կարիք ունեն, դրանով զբաղվեք, բայց չի կարելի հայրենական արտադրողին վտանգել: Օրինակ՝ «Սպայկայի» պարագայում արդյո՞ք ՀՀ-ում սեփականության վերաբաշխում տեղի չի ունենում: Դա վտանգավոր է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2172801592975146/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031