Օրերս հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, թե Ադրբեջանը գերհզոր ավիառումբ է արտադրել, եւ այն ցուցադրվել է Ստամբուլում՝ ցուցահանդեսի ժամանակ: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ իրականում QFAB-250 կառավարվող ավիառումբերը թուրքական արտադրության են եւ ցուցադրվում են դեռեւս 2014թ.-ից: «Այդ մեկը ցուցադրվել է նաեւ 2018թ.-ին եւ ամբողջությամբ ադրբեջանական արտադրության չէ: Այն անգամ փորձարկումների փուլը չի անցել, երեք նմուշից է պատրաստվել»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Տարոն Հովհաննիսյանը:
Նրա բնորոշմամբ՝ հաջող փորձարկումից եւ լայնածավալ արտադրությունից հետո միայն կարելի է խոսել այդ ավիառումբերի վտանգավորության մասին. «Այն լազերային թիրախավորում ունի, բայց քանի դեռ փորձարկումների փուլը չի անցել, բարդ է ասել, թե ինչպես է աշխատում: Խոցելիության մինչեւ տասը կմ հեռահարության մասին տեղեկություններ կան»: Տարոն Հովհաննիսյանը նաեւ հորդորեց զգույշ լինել ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության հետ, քանի որ այն միտված է հայ հանրության շրջանում խուճապ ստեղծելուն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/603338676847263/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ