Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԶԱՆԳ-ը «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին

Մայիս 02,2019 15:39
ahazang

Եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարի նպատակով ստեղծված ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնության բաց նամակը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված հարգելի պատգամավորներ,

ՀՀ Կառավարությունը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում: Այդ փոփոխությունների շարքում ամենախնդրահարույցներից մեկը եկամտային հարկի համահարթեցման առաջարկն է: ՀՀ Կառավարությունն առաջարկում է 2019 թ․ սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի: :

Առաջին հայացքից դրական թվացող այս նախաձեռնությունը, սակայն, ուղղակի հարված է հասարակության մեծամասնությունը կազմող ցածր աշխատավարձ ստացողներին:

Հասարակության 65 %-ը կազմող ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկը փաստացի կնվազի միայն 0,5 %-ով, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները:

Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցման արդյունքում, պետբյուջեի ունեցած կորուստները ՀՀ կառավարությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմամբ, ինչը հանգեցնելու է մի շարք ապրանքատեսակների (դիզվառելիք, ալկոհոլային խմիչքներ` ներառյալ տեղական արտադրության գարեջուր, գինի , կոնյակ) գների թանկացմանը:

Ստացվում է՝ բարձր եկամուտներ ունեցող փոքրամասնությանն այս նախագծով հնարավորություն է ընձեռնվում ավելացնել եկամուտները ի հաշիվ ցածր եկամուտ ունեցող մեծամասնության, ում վրա ընկնելու է թանկացումների հիմնական բեռը: Սա անխուսափելիորեն հանգեցնելու է առանց այդ էլ հասարակության շերտերի միջև առկա բևեռացման խորացմանը:

Կառավարությունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը:

Այս դրույթը միայն բարի կամքի արձանագրում է, քանի որ նախագծով նախատեսված չեն կոնկրետ մեխանիզմներ՝ ստվերում գտնվողներին հարկային դաշտ բերելու համար:

Ամբողջ աշխարհում ստվերի դեմ արդյունավետ պայքարի նախապայմանը համապատասխան վարչարարության կիրառումն է: Հատկանշական է, որ իր հայտնի ելույթում ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը նշել է, որ իր թիմն արդեն ստեղծել և ստվերից դուրս է բերել շուրջ 50,000 աշխատատեղ: Ստացվում է, որ պրոգրեսիվ հարկման համակարգով, և համապատասխան վարչարարության պայմաններում միանգամայն հնարավոր է պայքարել ստվերի դեմ:

Հարգելի պատգամավորներ, հավանության արժանացնելով այս նախագիծը, դուք կողմ եք արտահայտվելու բարձր եկամուտներ ունեցողների եկամուտների էլ ավելի բարձրացմանն՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:

«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:

Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ:

Հարգանքով` ԱՀԱԶԱՆԳ

ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչության հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031