Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսը չի սողում, եթե իրանց թվում է պետք է Մանվել Գրիգորյանը չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ, որ էդպես է գնում». Նազիկ Ամիրյանը՝ դատարանում

Մայիս 02,2019 13:44

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Քննարկվում էր խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Նիստին ինքը՝ Մանվել Գրիգորյանը չէր մասնակցում: Ներկա էր Նազիկ Ամիրյանը՝ Գրիգորյանի կինը: Մեղադրող դատախազները, հակադարձելով պաշտպանական կողմի դիտարկումներին, թե Մանվել Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի, որոնք կալանքի հետ անհամատեղելի են, ասացին, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս Մանվել Գրիգորյանը այդքան հիվանդի տեսք չուներ: Սա լսելուն պես՝ Նազիկ Ամիրյանը քմծիծաղ տվեց:

Քիչ առաջ նիստի ընդմիջմանը Aravot.am-ը Նազիկ Ամիրյանին հարցրեց՝ ինչո՞ւ քմծիծաղ տվեցիք, երբ ասացին, որ Մանվել Գրիգորյանը բավականին առողջ տեսք ուներ ՔԿՀ-ից դուրս գալիս: Նա պատասխանեց. «Հերոսը չի սողում»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, կուլ գնալով, մի կերպ ցավին դիմակայե՞լ է՝ Ամիրյանը պատասխանեց՝ կրկնելով. «Հերոսը չի սողում, եթե իրանց թվում է պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ, որ էդպես է գնում»:

Հարցին՝ հերոսի բնակարանում նման չափի զենք, զինվորի ուտելիքներ հայտնաբերելը նորմա՞լ է՝ նա արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում: Շոուն սարքելը շատ հեշտ է, ապացույցները հետո կերեւան դատարանում: Շատ կներեք, էդ զենք-զինամթերքը բոլորն օրինական են»:

Հարցերը՝ իսկ մեքենանե՞րը, իսկ դպրոցականների նամակների մասին ի՞նչ կասեք, իսկ «տուշոնկաները», զինվորի շապիկները, անշարժ գույքի վկայականները՝ նա թողեց անպատասխան: Հարցին՝ պատկերացնո՞ւմ էիք, որ նման կարգավիճակ եք ունենալու՝ մեղադրյալի՝ Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Թուրքերի մոտ էլ եմ ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031