Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կառավարման համակարգի բարեփոխում­ներն են այսքան երկար ձգվում, դժվար չէ պատկե­րացնել, թե ինչ տեղի կունենա, երբ կառավարու­թյունը որոշի նախաձեռնել տնտեսական բարեփոխումներ. «168 ժամ»

Մայիս 02,2019 13:35

Դեռևս կառավարման համակարգի բարեփոխում­ները չսկսած՝ կառավարությունը, թեկուզ ժամանա­կավոր, բայց ստիպված էր հետ կանգնել այն առանցքային նպատակից, ինչի համար նախաձեռ­նել էր այս ամենը: Խոսքն օպտիմալացման մասին է: Կարևոր չէ՛ ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց դրա հետևան­քով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ ամբողջ պետական ապարատը կիսակաթվածահար վիճակում է: Ու դեռ հայտնի չէ, թե դա ինչքան կարող է շարունակվել:

Վախենալով հնարավոր հասարակական դժգոհություններից ու բացասական հետևանքներից՚՝ այս փուլում կառավարությունը ստիպված էր հրաժար­վել կտրուկ քայլերի գնալուց: Այժմ արդեն հայտարարվում է, որ նախարարությունների միացման առաջին փուլում կկրճատվի շուրջ 100 մարդ:

Թե ե՞րբ կսկսվի օպտիմալացման երկրորդ փուլը, առայժմ կառավարությունը չի ցանկանում բացահայտել՝ զգուշանալով հնարավոր դժգոհություններից: Թեև դա, ուզած թե չուզած, լինելու է, եթե իսկա­պես մտադրություն կա օպտիմալացնելու պետա­կան կառավարման համակարգը:

Եթե կառավարման համակարգի բարեփոխում­ներն են այսքան երկար ձգվում, դժվար չէ պատկե­րացնել, թե ինչ տեղի կունենա, երբ կառավարու­թյունը որոշի նախաձեռնել տնտեսական բարեփոխումներ: Անցած մեկ տարվա ընթացքում այդ առու­մով գրեթե ոչինչ չի արվել: Կառավարությունը չի ներկայացրել որևէ հայեցակարգային ծրագիր՝ առ­կա ոլորտային խնդիրների լուծման վերաբերյալ:

Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտա­րարությունների հույսին, որոնք հիմնականում կտր­ված են իրականությունից և չունեն բավարար հիմ­նավորումներ: Պատահական չէ, որ դրանք շատ արագ իմաստազրկվում են:

Այնպես, ինչպես եղավ տնտեսության թռիչքաձև աճի կամ տնտեսական հեղափոխության դեպքում: Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու հա­մար, որ այն, ինչ անում է կառավարությունը, նման հեռանկարներ չի ստեղծում:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031