Կառավարությունը մտադրություն ունի առաջիկայում ստորագրել երկարաժամկետ պայմանագիր: Թեև հասկանալի է, որ աոաջնայինը ոչ այնքան պայմանագրի ժամկետն է, որքան գազի գինը: Ներմուծման թանկացման պայմաններում հաջողվեց ժամանակավորապես խուսափել ներքին սակագների բարձրացումից: Բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված Է:
Որքան էլ Հայաստանի գազամատակարար ընկերությունը կարծես պարտավորվել է առայժմ ստանձնել լրացուցիչ ծախսերի բեռը, այնուհանդերձ ենթադրվում է, որ արդեն հաջորդ տարվա համար վերջինս հանդես կգա սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ: «Գազպրոմ Արմենիայում» ընթացող օպտիմալացման պրոցեսները, այդ թվում՝ սպասվող շուրջ 1000 աշխատողի կրճատումը, անշուշտ, թույլ կտան որոշ խնայողություններ անել։ Բայց հազիվ թե դրանով հաջողվի կրել գազի ներմուծման թանկացման ամբողջ բեռը։ Հատկապես որ, չի բացառվում հաջորդ տարվանից ներմուծման նոր թանկացման հավանականությունը։ Ակնկալվում է, որ այդ հարցում որոշակի հստակություն կմտնի տարվա երկրորդ կեսին սպասվող ներպետական խորհրդակցությունների ժամանակ։
Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում լուրջ սառնություն է նկատվում ներդրումային դաշտում։ Ռուսական կապիտալի հոսքերը, որոնք ապահովում էին մեծամասամբ այս երկրում տնտեսական գործունեություն իրականացնող հայազգի գործարարները, գրեթե իսպառ դադարել են։
Սա յուրահատուկ վերաբերմունք Է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, ինչն ունի նաև իր պատճառները։ Չնայած իշխանափոխությունից մեկ տարի է անցել, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նկատմամբ վստահության լուրջ վակուում կա։
Կարդացեք նաև
Ու որքան էլ վարչապետը փորձի տպավորություն ստեղծել, որ Ռուսաստանի իշխանությունների հետ բարիդրացիական և ջերմ հարաբերություններ է հաստատել, փաստն այն է, որ ռուսական կապիտալի պասիվացումը ոչ միայն ռուսաստանյան հայ գործարարների, այլև ՌԴ իշխանությունների ուղղակի պատասխանն է Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում