Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած կազմակերպություն դեպի Արցախ կարող է երթ իրականացնել՝ այդ թվում քաղաքական կարգախոսներով եւ քաղաքական նպատակներով. «Հայկական ժամանակ»

Մայիս 02,2019 12:57

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը վերջերս տեղեկացրել էր, որ դեպի Արցախ միասնության ավտոերթի միջոցառումներ է կազմակերպելու։ Այն տեղի է ունենալու 2019 թվականի մայիսի 25-28-ը ներառյալ։ Ըստ կուսակցության տարածած տեղեկատվության՝ ավտոերթի նպատակներն են. «Ցույց տալ, որ մեր ազգը միասնական է եւ Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը»։

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը նորմալ է վերաբերվում երթին։

– Պարոն Խանումյան, «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է մայիսի 25-ից 28-ը դեպի Արցախ ավտոերթ իրականացնելու մասին։ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում սրան։

–  Տարբեր շրջանակներ տարբեր ձեւով են վերաբերվում։ Մենք եւ մեր կուսակցությունը նորմալ ենք վերաբերվում։ Նորմալ ենք վերաբերվել նաեւ 2015 թվականի իրենց երթին եւ առաջինն ենք, որ դատապարտել ենք այդ երթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունը։ Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած կազմակերպություն դեպի Արցախ կարող է երթ իրականացնել՝ այդ թվում քաղաքական կարգախոսներով եւ քաղաքական նպատակներով, ես խնդիր չեմ տեսնում։

–  Նախորդ ավտոերթը եւ դրա հետեւանքները բոլորն են հիշում։ Այս անգամ հնարավոր համարո՞ւմ եք, որ նման սցենար կարող է էլի կրկնվել։

– Չէ, ես հիմա բացառում եմ, որ նման սցենար կարող է լինել։ Որովհետեւ այն ժամանակ ուրիշ միջավայր Էր։ Այն ժամանակ Արցախի իշխանությունները ունեին պապա, նրա անունը Սերժ Սարգսյան էր, եւ այդ պապայի նկատմամբ յուրաքանչյուր քննադատություն, յուրաքանչյուր խոսք՝ իսկ այդ ժամանակ Հիմնադիր խորհրդարանը «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով էր ուզում երթ անել, ցանկացած այդ տեսակի բան Արցախի խամաճիկների կողմից շատ վատ էր ընդունվում։ Իրենք իրենց պատվի հարցն էին համարում, երբ ինչ-որ մեկից Սերժ Սարգսյանի հասցեին քննադատություն էին լսում։ Այնպես որ, այն ժամանակ բռնությունների համատեքստը դա էր, եւ այստեղ տարբեր ուժայիններ փորձել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի լավ կծեծի, ով ավելի ջանասիրություն կցուցաբերի Սերժ Սարգսյանի «անունը» փրկելու համար։ Բնականաբար, այս պայմաններում նման բան բացառվում է, որովհետեւ, բնականաբար, Հայաստանի իշխանություններն էլ կարող են բռնություններին բավականին կոշտ արձագանքել։ Բռնություններ գործադրելու անհնարինությունը նաեւ ղրանով է բացատրվում։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031