Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը, որ հիմա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Է։
Մինչեւ պաշտոնից հեռանալը Մանե Թանդիլյանը Ազգային անվտանգության ծառայություն դիմում է ներկայացրել՝ նախկին նախարարի՝ Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների ու վատնումների վերաբերյալ։ Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թանդիլյանը դիմում Է ներկայացրել այն մասին, որ նախկին նախարարը եւ ՍԱՊԾ նախկին պետը որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում մոտ 50 միլիոն դրամի չարաշահումներ են եղել։
«ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Մանե Թանդիլյանից՝ հարցնելով թե արդյոք նա Արտեմ Ասատրյանի գործունեության մասին դիմում Է ներկայացրել ԱԱԾ։ «Ձեր ձեւակերպումների սկիզբը տարօրինակ Է հնչում, այս պահին չեմ կարող մտաբերել, բայց ես, պարգեւատրումների օրինականությունը հարցականի տակ դնելով, տեղեկատվություն եմ ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց նախկին նախարարը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում