Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանը տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրյանի որդուց. «Հրապարակ»

Մայիս 02,2019 12:26

«Արմենիա» բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ՝ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որը, ըստ խոսակցությունների, պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն։

Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանն ապամոնտաժվեց, եւ որեւէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել։ Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ, այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն, եւ շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են։

Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է։ Հենց այս նոտայի վրա էլ ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետեւանքային շղթան։ Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց ՔՈ անդամները, ովքեր իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով, թեկուզեւ՝ անհեթեթ, բայցեւայնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել։ Փաստերը համադրելով՝ կարելի է այս ամենից հետեւություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլտվությունը հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին «փոթորիկ մեկ բաժակ ջրում» սկզբունքով ակտիվացել են ՔՈ անդամները»,- նշված է նամակում։

Զրույցում Արթուր Ավագյանը հաստատեց նամակի բովանդակության մի մասը միայն։ «Կառուցում է ընկերությունը, որի հիմնադիրն եմ ես։ Իրականությանը չի համապատասխանում, որ նախկինում ապամոնտաժվել է։ Հողը, որի վրա գտնվում է սրճարանը, սեփականության իրավունքով պատկանում է մի անձի, որից ես վարձակալել եմ եւ ներդրում եմ արել։ Ուղղակի անբարեկարգ վիճակ է եղել, ես բարեկարգել եմ։ Սեզոնային է, սեզոնից առաջ արդիականացման աշխատանքներ ենք արել»։ Նա նաեւ նշեց՝ տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրյանի որդուց։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031