Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցական քաղաքական կշիռը. «Հայկական ժամանակ»

Մայիս 02,2019 12:18

Խնդիրն այն չէ՝ ԲՀԿ կուսակցության պատգամավորները լա՞վն են, թե վատը։ Խնդիրն այն է, որ եթե Գագիկ Ծառուկյանը մի օր որոշի կուսակցության կորիզի «սաստավը փոխել» եւ հասարակությանը բացարձակապես անծանոթ մարդկանց ներգրավի, դրանից այդ կուսակցության վարկանիշն ընդհանրապես չի փոխվի կամ կփոխվի առավելագույնը 1-2 տոկոսով։

Բայց ուրիշ հարց էլ կա։ Տեսեք՝ վերջին ընտրությունների արդյունքներն արձանագրում են, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է։ Երկրորդը՝ երկրորդն է, բայց արդյո՞ք քաղաքականության մեջ։ Արդյո՞ք նույն ՀՀԿ-ն գոնե հասարակության կողմից որպես ավելի ազդեցիկ քաղաքական ուժ չի ընկալվում։ Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը վիթխարի կարողությունների տեր գործարար է եւ որպես այդպիսին էլ ընկալվում է հասարակության մեծամասնության կողմից։

Ընդ որում՝ չի բացառվում, որ իրականում նույն Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի կարողություններն ավելի մեծ լինեն, բայց միեւնույն է՝ Սերժ Սարգսյանն աոաջին հերթին որպես քաղաքական գործիչ է ընկալվում։ Այսինքն՝ մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցական քաղաքական կշիռն ու ԲՀԿ-ի ընկալումը՝ որպես կայացած քաղաքական ուժ, որի հեղինակությունը կախված չէ բացառապես լիդերի վարկանիշից ու իշխանությունների հետ նրա հարաբերություններից։

Սեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե, ասենք, Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ որեւէ այլ լիդերի, այլ նրանց ղեկավարած քաղաքական կուսակցությունների միջեւ։ Դա քաղաքական համակարգի, ու հետեւաբար՝ նաեւ պետության կայունության կարեւորագույն նախապայմանն է։ Հակառակ դեպքում միշտ կունենանք կուսակցությունների վարկանիշների կտրուկ տատանումներ՝ 2-3 տոկոսից 60-70 տոկոս կամ հակառակը, ու համապատասխանաբար՝ նաեւ ներքաղաքական ցնցումներ։

Ու մեծ հաշվով՝ հենց այս խնդրի կարգավորումն է դրված բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու իրական ջանքերի հիմքում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031