Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում

Մայիս 02,2019 12:04

2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

ԶԼՄ-ներում և հանրային այլ հարթակներից հնչեցվեց, որ նշված որոշումը կայացվել է Ջերմուկի բնակիչների մոտ 3000 ստորագրությունների հիման վրա: Թեև ավագանու որոշումը ոչ իրավաչափ էր համարվել կառավարության ներկայացուցիչների կողմից, այդուհանդերձ հանրային տարբեր հարթակներից շարունակում են հնչել հղումներ այս ստորագրահավաքին՝ որպես Ամուլսարի ազդակիր Ջերմուկի բնակիչների ծրագրին դեմ լինելու վկայություն: Քանի որ «3000 ստորագրությունների» փաստարկը շարունակում է շահարկվել, հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ համայնքներում հանդիպումների և պարզաբանումների, ինչպես նաև ստորագրությունների վերլուծության արդյունքում պարզվել է հետևյալը.

Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն:

Բացի այդ, ստորագրություններից.

322-ը Հեր-հեր/Կարմրաշեն, նաև Կոտայքի մարզի, կամ Էջմիածին, Գյումրի, Երևան և Ամուլսարի ծրագրի ազդակիր չհանդիսացող գյուղերից և քաղաքներից են

111 ստորագրություններ կրկնված են տարբեր էջերում

325 քաղաքացիներ նշված հասցեներով չեն բնակվում

Առկա է 60 անչափահասի ստորագրություն

Քաղաքացիներից շատերը նշել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են ստորագրել իրենց փոխարեն, և կամ նրանց խնդրել են Ամուլսարի ծրագրին կողմ լինելու դեպքում պլյուս դնել, ինչը հետագայում ներկայացվել է որպես հանրագրին աջակցող ստորագրություն:

Հարկ ենք համարում նշել, որ անկախ որևէ ստորագրահավաքի արժանահավատ լինելուց կամ չլինելուց, Ամուլսարի ծրագիրը ստացել է բոլոր թույլտվությունները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ, այդ թվում՝ պատշաճ հանրային լսումներ անցկացնելուց հետո: Ավելին՝ թեև ՀՀ օրենսդրությունը չէր պահանջում հանրային լսումներ իրականացնել Ջերմուկում, սակայն Լիդիանը՝ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն, հանրային քննարկումներ է անցկացրել նաև Ջերմուկում, հայաստանյան և արտերկրյա մասնագետների մասնակցությամբ՝ ներկայացնելով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը և ստանալով բազմաթիվ ջերմուկցիների հավանությունը:

Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները, և ծրագրի ճանապարհների շրջափակումը ապօրինություն է: Վերը բերված տեղեկությունը հանրությանն ենք ներկայացնում պարզապես ի գիտություն, քանի որ դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ ապատեղեկատվության հեղինակները զերծ չեն մնացել փաստերի աղավաղումից նույնիսկ իրավական հիմք չունեցող ստորագրահավաքի դեպքում:

Լիդիան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031