Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյան. «Մաքսիմալ փորձել ենք անմեղության կանխավարկածը չխախտել, կոչ անել զուսպ լինել, սպասել, մինչեւ փաստեր կլինեն». «Հրապարակ»

Մայիս 02,2019 11:29

«Թյուրըմբռնում է, թե «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների եւ ՔՊ-ականների միջեւ կա բաժանարար գիծ, դա տարրալուծվել Է անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ մենք գործնականում դարձել ենք մեկ թիմ։ Այդ մասին են վկայում կուսակցության անդամ դառնալու մեր որոշումները, դա ե՛ւ որպես թիմ ենք կայացրել, ե՛ւ որպես անհատ, բացառությամբ թերեւս Արեն Մկրտչյանի, որը մինչ օրս չի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հիմա անցյալի մասին խոսելիս է միայն, որ մեզ տեսնում ենք «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, հիմա մենք բոլորս կուսակցական ենք»,– ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Մերժիր Սերժին» նախաձեռնության երբեմնի անդամ Մարիա Կարապետյանը՝ նշելով նաեւ, որ գաղափարապես, հոգեպես Էլ են իրենք կիսում ՔՊ մոտեցումները։

«Նրանք, ովքեր անդամակցել են ՔՊ-ին, անշուշտ, ամբողջությամբ ընդունում են այդ կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, եւ այժմ Էլ աշխատանքներ ենք իրականացնում, լիովին ներգրավված ենք կուսակցության ծրագրային եւ կանոնադրային թարմացման գործընթացին։ Ուզում եմ ասել, որ մենք ամենեւին հաշտ ենք, եւ «Մերժիր Սերժինն» ընդամենը եղել Է մեր փորձառության սկիզբը, իսկ այժմ ոչ մի բաժանարար գիծ չկա»։

Դիտարկմանը, որ այդ գիծը գուցե հատկապես ընդգծվել Է Դավիթ Սանասարյանի շուրջ կատարվող գործընթացներով պայմանավորված, ինչի ապացույցն Էլ Ֆեյսբուքում յուրայինների հախուռն գրառումներն են, իշխանությանն ու ԱԱԾ-ին ուղղված մեղադրանքները, պատգամավորն արձագանքեց, որ ինքը նման արձագանքներ չի նկատել. «Ես կարծում եմ, որ խմբակցությունում բոլորս Էլ մեր հայտարարություններով եւ հարցազրույցներով մաքսիմալ փորձել ենք անմեղության կանխավարկածը չխախտել, կոչ անել զուսպ լինել, սպասել, մինչեւ փաստեր կլինեն։ Սա այն տրամաբանական գիծն Է, որը բխում Է քաղաքական գործչի կերպարից՝ անկախ նրանից, թե դու ինչ գիծ ես ունեցել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031