Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ. «Ժամանակ»

Մայիս 02,2019 10:49

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նախօրեին ասել էր, որ սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ, քանի որ եթե դիտարկում ենք, որ մեկ տարվա մեջ 50 հազար աշխատատեղ է բացվել, բայց մյուս կողմից՝ Հայաստանում գործազրկության, զբաղվածության և աղքատության ցուցանիշների ոչ մի փոփոխություն գրեթե չի եղել, ուստի հակասություն է առաջանում։

Մեր զրուցակիցը, որը քաջատեղյակ է ՊԵԿ համակարգից, ուրվագծեց այն սխեման, թե ինչպես կարող է թղթերով գոյանալ 50 կամ 100 հազար լրացուցիչ աշխատեղ։

Նրա խոսքով՝ օրինակ, «Զիգզագ» կազմակերպությունը, որն ունի 230 վարձու աշխատող, և այդ ընկերության հաշվապահը հերթական հարկային հաշվետվությունը ներկայացնելիս սխալմամբ 230 թվի դիմաց գրում է 1 և փաստացի ստացվում է 1230։ Կամ, ասենք, Թեղուտի նախկին տնօրեն Տիգրան Խաչատրյանի խնդրանքով հաշվապահը 2350 վարձու աշխատողի դիմաց կարող էր գրել 2 թիվը և միանգամից 20 հազար աշխատող թղթերով հայտնվում է իրականության մեջ, և զեկուցվում է վարչապետին։

Այսպես վերջերս սխալվել էր ՊԵԿ օպերատորը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կատարել էր ստուգում, կազմել էր ստուգման ակտ՝ սխալներով, իսկ Դավիթ Անանյանն այն վավերացրել էր՝ նույնպես սխալմամբ։ Այս սխալները, իհարկե, հաշվապահները ճշտում են` ներկայացնելով ճշտված հաշվետվություններ, որի անսահմանափակ հնարավորություն ունեն, սակայն բաղձալի «աճը» մնում է պատմության մեջ և զեկուցվում վարչապետին։

Ի դեպ, Հրանտ Բագրատյանը այս մասով կարևոր դիտարկում էր արել, որ, նախ, վարչապետը չէր կարող այդ թվերը ստանալու համար ԱՎԾ-ին հանձնարարական տալ, և հետո՝ ԱՎԾ-ն այդ թվերը հրապարակում է եռամսյակը մեկ՝ հիմնվելով հարցումների և հաշվարկների վրա։ Այսինքն՝ չի բացառվում, որ տարեվերջին կամ երրորդ եռամսյակում 50 հազար աշխատատեղերի մեծ մասը «փակված լինի»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031