Ադրբեջանում սկսվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։ Դրանք անցկացվում են երկու երկրների բանակների միջև փորձի փոխանակման և զինծառայողների մոտ համակարգված փոխազդեցության և համատեղ գործողություններ անցկացնելու հմտություններ զարգացնելու համար։
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում և կտևեն մայիսի 1-3-ը, փոխանցում է Trend-ը։ Դրանցում ներառված է զրահատեխնիկա, հրետանի և ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումներ։
Աղբյուր՝ jam-news.net