Բրիտանական The Sun պարբերականը պարզել է աշխարհի ինչպիսի տեսարժան վայրեր իրականում գոյություն չունեն, եւ ստեղծվել են միայն նրա համար, որպեսզի զբոսաշրջիկների հաշվին գումար վաստակեն:
Օրինակ, ըստ մասնագետների, այդպիսի «ֆեյք» զբոսաշրջային վայրերից մեկը Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող «Չարլի» անցակետն է: 1961 թվականից այս անցակետը ծառայել է Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիայի միջեւ որպես անցում: Սակայն, բանն այն է, որ 1990 թվականին, երբ քանդվել է Բեռլինի պատը, այս անցակետը նույնպես ապամոնտաժվել է: Այն ինչ տեսնում են զբոսաշրջիկները, ըստ պարբերականի, վերակառուցվածն է, իսկ իսկական անցակետը գտնվում է Դաշնակիցների թանգարանում:
Շիր-Լանկայում հայտնի տեսարժան վայրերից մեկը տասնամյակներ շարունակ համարվում էին ձկնորսները, որոնք նստած էին բաց ծովում՝ ցցագերանների վրա: Ձկնորսության այսպիսի միջոցը գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց, 2004 թվականին տեղի ունեցած ցունամիից հետո իսկական ձկնորսները տեղափոխվել են երկրի այլ շրջաններ: Իսկ նրանք, որոնք մնացել են, այլեւս չեն զբաղվում ձկնորսությամբ, այլ, պարզապես, զբոսաշրջիկներից գումարներ են հավաքում՝ իրենց լուսանկարելու համար:
Այդպիսի կեղծ տեսարժան վայր է համարվում նաեւ Ռումինիայում գտնվող Բրանի ամրոցը, որը հայտնի է Դրակուլա վեպից: Այս ստեղծագործության հեղինակը՝ Բրեմ Ստոկերն,իրականում, երբեւէ Ռումինիայում չի էլ եղել:
Կարդացեք նաև
Պարբերականն անդրադառնում է նաեւ հունական Պարթենոնին, որի օրիգինալ տարբերակը ավերվել է թուրքերի կողմից՝ 1687 թվականին, որից հետո վերակառուցվել է:
Մարոկկոյում հայտնի զբոսաշրջային վայրեր են համարվում գյուղերը, որտեղ ծառերի վրա ընտանի կենդանիներ են բարձրանում՝ այծ, ոչխար, ձի: Ըստ պարբերականի,պարզվել է, որ ոչ թե ընտանի կենդանիները սեր ունեն ծառ բարձրանալու, այլ՝ գյուղատնտեսներն իրենք են նրանց բարձրացնում ծառերի վրա, որպեսզի լուսանկարելու համար զբոսաշրջիկներից գումար հավաքեն:
Մեկ այլ զբոսավայր էլ Վերոնայում է, որը հայտնի է որպես Շեքսպիրի հայտնի վեպի հերոսուհու՝ Ջուլիետ Կապուլետիի պատշգամբ տեղանունով: Վերոնա այցելած բոլոր զբոսաշրջիկները անպայման այցելում են այս տեսարժան վայր՝ հատկապես՝ սիրո մասին ցանկություն պահելու, քանի որ գիտեն՝ անպայման կատարվելու է:
Բայց, ըստ պարբերականի, ոչ մի Ջուլիետ էլ այստեղ չի ապրել: Իսկ Շեքսպիրն ընդհանրապես Իտալիայում չի էլ եղել:
Այսպես կոչված Ջուլիետի տունը նախկինում պատկանել է Կապելլո ընտանիքին, որը ինչ-որ հավանականությամբ կարող էր դառնալ «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգության մեջ Կապուլետիի նախատիպը:
Պատրաստեց՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ turizm.ru կայք էջի