Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտում իր վերաբերյալ քննվող գործի շրջանակներում: Նա վկայի կարգավիճակ ունի:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա, համաձայն որի՝ Ալեքսանյանը նրան առևանգել է և գլխին զենք պահել:
«Դուք հավատու՞մ եք, որ Ալեքսանյանը կարող է նման բան անել: Նման բան չկա»,- «Հետք»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղուշչյանի հայտարարությանը, ասաց Սամվել Ալեքսանյանը:
Մեր հարցին՝ Ղուշչյանի հետ նախկինում խնդիր ունեցե՞լ է, նախկին պատգամավորը պատասխանեց, որ ինքը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել:
Կարդացեք նաև
«Ես իմ կյանքի մեջ ոչ մի անգամ ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Ինքը կա՛մ մեկի զակազն է կատարում, կա՛մ ցանկանում է իմ անվան հետ խաղալ, կա՛մ մի քիչ հիվանդ է»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Մեր դիտարկմանը, որ եթե որևէ մեկի, ընդհուպ ներկայիս իշխանությունների հետ Սամվել Ալեքսանյանը խնդիր չունի, ապա ինչու՞ պիտի իր դեմ պատվեր տրվի, Ալեքսանյանն առաջարկեց հարցերը տալ Համլետ Ղուշչյանին:
Ստացվում է, որ ըստ Սամվել Ալեքսանյանի՝ Համլետ Ղուշչյանն իրեն զրպարտում է, ուստի հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստվո՞ւմ է զրպարտության համար դատական հայց ներկայացնել նրա դեմ:
«Ես պարապ չեմ, Ղուշչյանն ա պարապ, թող Ղուշչյանն էլ զբաղվի այդ գործերով»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Վերջինս այլ հարցերի չպատասխանեց, չհայտնեց Քննչական կոմիտեում տված իր ցուցմունքի մանրամասները:
Համլետ Ղուշչյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է:
«Այդ դեպքը տեղի է ունեցել 2001 թվականին: Եթերում զանգ ստացա, և հեռուստադիտողն ասաց՝ «Լուսաստղ» օղի ենք խմել և թունավորվել: Ես էլ ասացի՝ գիտեք, տիկի՛ն, դուք մի՛ մեղադրեք, գուցե «Լուսաստղի» պիտակը, կեղծել են, քանի որ «Լուսաստղը» լավ օղի է համարվում, կեղծողներն օգտագործում են»,- ասաց Համլետ Ղուշչյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում