«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե Ծառուկյանը մանդատից չզրկվի, Քաղաքացու որոշում կուսակցության խոսնակ Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Խնդրի չլուծման դեպքում մենք եզրակացություններ կանենք և կառավարող ուժին մեր համոզմունքին բերելուն ուղղված քայլեր կսկսենք»:
Նահապետյանը նշեց, որ օլիգարխներին քաղաքականությունից հեռացնելու համար իրենց հարազատ են բոլոր գործիքակազմերը՝ բողոքի ակցիաներ, բլոկադաներ եւ թե իրավական ուղին:
«Մեր քաղաքական գործունեության պատմությունը ցույց է տվել, որ չկա քաղաքացիների իրավունքների իրացման այնպիսի գործիք, որը մեզ հոգեհարազատ չէ, բացի հացադուլից»,-ասաց ՔՈ խոսնակը:
«Մենք օր ու արև չենք տալու այն մարդկանց, ովքեր պատգամավոր լինելով զբաղվում են բիզնես գործունեությամբ, դժվարացնելու ենք իրենց կյանքը, որպեսզի հասկանան՝ բիզնեսմենի համար ամենաանհարմար տեղը քաղաքական դաշտն է»,-ասաց Նահապետյանը: