«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել Bugatti La Voiture Noire մակնիշի նորագույն ավտոմեքենան, որի արժեքը 11 միլիոն եվրո է:
La Stampa հանդեսը նշում է, որ մեքենայի այդ մոդելի սեւ գույնը վերջերս առաջին անգամ ցուցադրվել է Ժնեւի ավտոսալոնում: Մեքենայի շարժիչի հզորությունը 1,5 հազար ձիաուժ է եւ զարգացնում է 420 կմ/ժամ առավելագույն արագություն:
Ռոնալդուն, սակայն, իր նոր մեքենայի ղեկի առջեւ նստել կարող է միայն երկու տարի հետո, քանի որ այդ ընթացքում որոշ շտկումներ պետք է արվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ