Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան արգելվել է «երրորդ կողմի» պահանջով

Մայիս 01,2019 16:42

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքը Հայաստան արգելվել է «երրորդ կողմի» պահանջով։ Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում։

Պատգամավորը նշել է, որ Երևան էր ժամանել Արևելաեվրոպական կենտրոնի հրավերով՝ մասնակցելու հակակոռուպցիոն մարմինների մեծ ֆորումին։

«Անձնագրային ստուգման կետում ներկայացրի սովորական անձնագիր, քանի որ այցը ծառայողական չէր, իսկ դիվանագիտական անձնագիրը չեմ չարաշահում։ Երկարատև ստուգումից հետո սպաները հայտնեցին, որ տվյալների բազայում նշված է մուտքի արգելք»,- գրել է պատգամավորը։

Ավելի ուշ պատգամավորին հայտնել են, որ արգելքը ոչ թե Հայաստանից է, այլ «երրորդ կողմի պահանջով։

«Ես որևէ այլ այդպիսի երկիր չգիտեմ… ավելի ուշ պարզվեց, որ ես ճիշտ էի. Հայաստանում նման բան նախկինում տեղի է ունեցել մեր այլ քաղաքացիների նկատմամբ։ Արգելքները դրվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի սահմանային ծառայության բազաները Ռուսաստանի պատժամիջոցային ցուցակի հետ սինխրոնացնելու շրջանակում»,- գրել է Նայեմը։

Այնուամենայնիվ, հանգամանքները պարզելուց և դեսպանի միջամտությունից հետո պատգամավորին այցագիր տրամադրվել է «մեկանգամյա» նշումով։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031