Երեկ տեղեկություն տարածվեց, որ Իսակովի պողոտայում ոստիկաններն «ասֆալտին են պառկեցրել» ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին`«Դերժավայի Արկադիին» եւ նրա թիկնազորին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։
Aravot.am-ի տեղեկություններով, ինչպես հետագայում է պարզվել, այդ զենքերը օրինական են եղել`ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում գրանցված:
Այս ամբողջ պատմության մեջ խնդրահարույցն այն է, որ ուղեկցող մեքենաներն այլեւս արգելված են: Գործարարը կարող էր թիկնազոր ունենալ, թիկնազորն էլ զենք, բայց նրանք իրավունք չունեին այլ մեքենայով ուղեկցել: Եթե նրանք լինեին Արկադի Համբարձումյանի հետ միեւնույն մեքենայում՝ որեւէ խնդիր չէր առաջանա:
Այդ է պատճառը, որ «ասֆալտին պառկեցվածները» բերման են ենթարկվել:
Կարդացեք նաև
Ինչեւէ, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում`օրենքի խախտման այս մասով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ