Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոմեքենաների վարորդներին ու ուղևորներին։
Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։