Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատանքի օրը նշում է երթ կազմակերպելով։ Հանրապետության հրապարակից նրանք երթով շարժվում են դեպի Շահումյան հրապարակ:
Երթն առաջնորդողը, ՀԿԿ կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը նշում է, որ 1991-ից սկսած բոլոր անօրինականությունների հեղինակները պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Նրա խոսքով՝ ընտրովի արդարադատությունը Հայաստանում տեղ չունի։ «Հայաստանում քանի չի լինի սոցիալիզմ, չի լինի նաև նորմալ կյանք ։Հայաստանն այս 30 տարիների ընթացքում վերածվել է սպասարկող երկրի։ Ի՞նչ աշխատատեղեր կան, ՀԴՄ կտրոն տպելով աշխատատեղ է բացվո՞ւմ կամ աշխատավարձ է բարձրանո՞ւմ»,- նշեց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: