Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանը ժամանակին չի ներկայացրել վերաքննիչ բողոքը, ուստի այն թողնվել է առանց քննության

Մայիս 01,2019 13:51

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Նադարյանն ու նրա հարազատները զարմացած են հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի աշխատելաոճից: Գողության մեջ մեղադրվող Արման Նադարյանին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է դատապարտել 5 տարվա ազատազրկման: Նրա պաշտպանը հավաստիացրել է, որ կբողոքարկի Վերաքննիչ դատարան: Բայց պարզվում է` Լյուդվիգ Ավետիսյանը սահմանված մեկամսյա ժամկետում չի ներկայացրել բողոքը: Արդյունքում վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով:

Արմեն Նադարյանը փաստաբանից փորձել է ճշտել՝ ինչու ուշացրեց բողոքը: «Ու գիտեք ինչ պատասխանեց պաշտպանը` մեկ է ժամանակին էլ տայի, ոչինչ չէր փոխվի: Վերաքննիչը նույնը կթողներ: Էս ի՞նչ է նշանակում`երկրում նենց է իրավիճակ փոխվել, որ դատավորների փոխարեն փաստաբաննե՞րն են որոշում կայացնում»,-նշեց Արմենի եղբայրը:

Ի դեպ, Արմեն Նադարյանը մեկ այլ քրգործով էլ է մեղադրյալ ու էլի շահերը պաշտպանը Լյուդվիգ Ավետիսյանն է: Նադարյանը գրավոր դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին’ խնդրելով իր գործը հանձնել այլ պաշտպանի:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031