Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան խոչընդոտում է հայ առաքելական եկեղեցու պատրիարքի ընտրություններին. ԱՄՆ զեկույց

Մայիս 01,2019 13:20

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը հրապարակել է զեկույց աշխարհի 16 երկրներում կրոնական ազատությունների հարցում լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրների վերաբերյալ: Զեկույցի հեղինակներն առաջարկում են ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլատրի հայ առաքելական եկեղեցու պատրիարքի ընտրությունը և չմիջամտի այդ գործընթացին:

Հայ առաքելական եկեղեցին, որի հոգևոր առաջնորդ Մեսրոպ Մութաֆյանը մահացավ 2019թ. մարտին, չի կարողանում պատրիարքի ընտրություններ անցկացնել, քանի որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 2010թ-ից ի վեր խոչընդոտում է դրանց, ասվում է զեկույցում: Երբ տեղի համայնքը ընտրական գործընթաց սկսեց 2017թ. մարտին, Ստամբուլի նահանգապետարանը միջամտեց՝ ընտրություններն անվանելով «իրավական առումով անհնար» և պատճառաբանելով, որ դրանք կարող են «պառակտումներ առաջացնել համայնքում»: 2018թ. փետրվարին Ստամբուլի նահանգապետարանը հայոց պատրիարքին ուղղված նամակում նշեց, որ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվել՝ փաստորեն նորից խոչընդոտելով ընտրության գործընթացին:

Զեկույցում նաև նշվում է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները շարունակում են ուղիներ փնտրել կառավարության կողմից առգրավված գույքը վերադարձնելու համար: Մասնավորապես, Հայոց պատրիարքարանը փորձում է վերադարձնել Ստամբուլի Սանասարյան հանը, որը նախկինում օգտագործվել է հայ երեխաների կրթության համար և կառավարության կողմից խլվել է 1935թ.:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031