Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը կանդրադառնա Խոսրով Հարությունյանի հայտարարությանը

Մայիս 01,2019 13:14

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան էջում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններից մեկի մասին հետեւյալ գրառումն է կատարել. «ԱԺ ԼՀԿ անդամ Արման Բաբաջանյանը Ազգային Ժողովի ս.թ. ապրիլի 18-ի լիագումար նիստում, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, պահանջել էր վերջինիս մեկնաբանությունն այն կապակցությամբ, որ նախկինում ՀԾԿՀ-ը տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաև իմ անունը, փաստելով, որ «այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել և այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ»: Այսինքն, նշված պատգամավորը հրապարակավ մեղադրել է ինձ ապօրինությունների և հանցագործության մեջ:

Այդ հայտարարությունից անմիջապես հետո ես կապվեցի ԼՀԿ ղեկավար պարոն Մարուքյանի հետ և տեղեկացնելով, որ իր խմբակցության անդամի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի, առաջարկեցի հորդորել պատգամավորին hրապարակավ հերքել իմ հասցեին հնչեցրած զրպարտությունը: Ի դեպ, այդ օրը նույն առաջարկով պատգամավորի հետ կապվելու իմ բոլոր փորձերը անցել են ապարդյուն:

Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք, ես ս.թ. ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ առաջարկելով նրան ԱԺ առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձանից՝ զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար: Ի դեպ, այդ գրությանը կցել եմ նաև Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի պաշտոնական տեղեկանքն այն մասին, որ ոչ ես, ոչ էլ իմ միջնորդությամբ որևէ ընկերություն որևէ ոլորտում գործունեություն ծավալելու արտոնագիր երբևէ չի ստացել:

Այս մասին ես գրավոր տեղեկացրել եմ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հուսով եմ՝ պարոն Բաբաջանյանը կդրսևորի պատգամավորին հարիր կեցվածք և կհետևի քաղաքական ողջամտության և բարոյականության իմ այս հորդորին»:

Aravot.am-ի հետ զրույցում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ Խոսրով Հարությունյանի՝ ապատեղեկատվության վերաբերյալ տեղեկություններին ինքն առաջիկայում կանդրադառնա: Հետաքրքրվեցինք՝ փաստե՞ր եք հրապարակելու, թե՝ հերքելու ձեր ասածը Խոսրով Հարությունյանի մասին: «Փոքր ինչ ժամանակ տվեք ինձ»,-պատասխանեց Արման Բաբաջանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031