Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՀՀ նոր իշխանության այս դիրքորոշումը ողջունվում է Արցախի կողմից. հասկանալի չէ, թե այդ ինչն է, որ մտահոգիչ է ՀՅԴ-ի համար. «Ժողովուրդ»

Մայիս 01,2019 12:50

«Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը». հատկապես վերջին մեջբերման հետ կապված՝ ակնհայտ է, որ «խուսափողականություն» ասելով՝ ՀՅԴ-ն նկատի ունի Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունը եւ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու նրա պնդումը։

Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ նոր իշխանության այս դիրքորոշումը ողջունվում է Արցախի կողմից, Արցախն էլ չի խուսափում իրեն առնչվող խնդրի շուրջ սեփական դեմքով բանակցելու հանձնառությունից, ապա հասկանալի չէ, թե այդ ինչն է, որ մտահոգիչ է ՀՅԴ-ի համար։

Ինչ վերաբերում է նման կեցվածքի՝ համազգային համախմբմանը չնպաստելուն, ապա ՀՅԴ-ն «համազգային» ասվածի տակ հավանաբար նկատի ունի միայն իրեն, քանի որ գոնե ԼՂ խնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբումը վաղուց կայացած փաստ է։

Հայտարարության ամենաուշագրավ հատվածը վերջին պարբերությունն Է, որտեղ ՀՅԴ-ն, որպես ընդդիմադիր ուժ, ազդարարում Է «ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձեւավորելու հանձնառություն» ստանձնելու մասին։ Ինչպե՞ս եւ, ամենակարեւորը, ումո՞վ է ձեւավորելու այդ առանցքն ու իշխանությունը, եթե, ինչպես ասուլիսում հայտնել Է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ի. Սաղաթելյանը, իրենց օրակարգում չկա իշխանափոխության խնդիր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031