Ադրբեջանն ընդլայնում է սպառազինության ծավալը: Այս պահին կարեւոր իրադարձություն է տեղի ունենում: ՀՀ-ի բարեկամ, ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան SAMP-T եւ Mica-VL զենիթահրթիռային համալիրներ է վաճառում Ադրբեջանին: Դրանք ունեն մինչեւ հարյուր կմ խոցելիություն: Թիրախում բալիստիկ հրթիռներ են, այդ թվում՝ «Իսկանդեր», թեւավոր հրթիռներ, ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Դրանք Ֆրանսիայի արտադրության են եւ համարվում են լավագույնը»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական հարցերի փորձագետ Վան Համբարձումյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունները չեն խոսում այս գործարքի մասին. «Փաշինյանն ինչո՞ւ չի խոսում այս մասին, ինչո՞ւ «ֆեյսբուքում» գրառում չի անում: Շատ էին սիրում քննադատել նախորդ իշխանություններին, բա իրենք ինչո՞ւ են լռում»: Ըստ փորձագետի՝ Ֆրանսիան չունի իրավական պարտավորություն պաշտոնապես զենք չվաճառելու հակամարտող որեւէ երկրի: Իսկ Գերմանիան, ի տարբերություն Ֆրանսիայի, զերծ է մնում Ադրբեջանին զինելուց, նա չեզոք դերում է. «Երբ Թուրքիան Ադրբեջանին վաճառեց հրետանային համակարգեր, որոնք գործարկվում էին գերմանական շարժիչներով, Գերմանիան հրաժարվեց այդ շարժիչները վաճառել»:
Հավելենք, որ նշյալ զինատեսակների վաճառքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ՊՆ-ն կդիտարկի հարցը մեկնաբանելու անհրաժեշտությունը, թե Ադրբեջանի եւ Ֆրանսիայի կողմից լինի այդ մասին պաշտոնական հայտարարություն:
https://www.facebook.com/aravot.am/videos/363292414306760/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ