«Զորավարժությունները լայնածավալ են՝ հակաօդային պաշտպանության ուժերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավվածությամբ: Սրանք արդեն իններորդ զորավարժություններն են վերջին մեկ տարում: Չեմ հիշում դեպք, երբ նման հաճախակիությամբ զորավարժություններ անցկացվեին»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով մայիսի 1-3-ը Ադրբեջանում կայանալիք Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին, ասաց ռազմական հարցերով փորձագետ Վան Համբարձումյանը:
Նրա գնահատմամբ՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգ են ներկայացնում. «Դրանք աննախադեպ չեն, բայց նման հաճախականությունը մտահոգիչ է: Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է ուժերի կուտակում սկսի: Եթե հենց այնպես դա աներ, մենք կհասկանայինք, որ պատերազմ են նախապատրաստում: Ուստի պարզ է, որ զորավարժության քողի տակ սահմանին կուտակումներ կանեն»:
Վան Համբարձումյանի բնորոշմամբ. «Իշխանությունները սիրում են ասել, որ սահմանին անդորր է, բայց Ադրբեջանը եթե մինչեւ վերջերս քիչ էր կրակում, ապա դա կապված է միայն նրա հետ, որ լայնածավալ ինժեներական աշխատանքներ էր իրականացնում ողջ սահմանագծով՝ Տավուշի, Նախիջեւանի հատվածներում, Արցախի առաջնագծում: Պարզ է, որ եթե այդ ժամանակ կրակեին, իրենց ինժեներական աշխատանքները՝ բետոնապատ ճանապարհների կառուցումը մինչեւ թիկունք, կխափանվեր: Իսկ հիմա դրանք արդեն ավարտվում են»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/363292414306760/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ