Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը կոնկրետ գործ է անում՝ աջակցելու քաղաքացուն, նրա համար աշխատանք է ապահովում. «Հրապարակ»

Մայիս 01,2019 11:21

Երեկ մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչպես է նշել Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրը, որեւէ ուղերձ, շնորհավորական խոսք տարածվել է նրա կողմից։ Նախագահի օգնական Հասմիկ Սարգսյանն ասաց, որ նախագահի կողմից որեւէ ուղերձ կամ շնորհավորանքի տեքստ չի եղել։ Իսկ թե ինչպես է նշել նախագահն այդ օրը, Հասմիկ Սարգսյանը ուղարկեց Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որտեղ ընդամենը մեկ հպանցիկ հիշատակում կա Քաղաքացու օրվա մասին, այն էլ՝ դիվանագիտորեն եւ ոչ տոնի բովանդակային իմաստով։

«Շուրջ մեկ տարի առաջ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին։ Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն։ Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող եւ մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին։ Նախագահ Սարգսյանը նաեւ ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական։ Եվ այսօր՝ Քաղաքացու օրը, հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի եւս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը։ Հայաստանի Հանրապետության եւս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով։ Շարունակենք աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար»,– ասված է նախագահի գրառման մեջ։

Այս մի քանի տողը, իրականում, իր մեջ շատ լուրջ մեսիջներ է պարունակում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։

Արմեն Սարգսյանը սրանով փաստացի հասկացնում է՝ կառավարությունը քաղաքացու հարկերի հաշվին 124 մլն է հատկացնում ինչ-որ անհասկանալի միջոցառումների համար, իսկ ինքը կոնկրետ գործ է անում՝ աջակցելու այդ նույն քաղաքացուն, նրա համար աշխատանք է ապահովում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031