Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով

Մայիս 01,2019 11:07

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ:

2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում:

Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցերի սահմանափակումը և թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին:

Ինչպես նաև առաջարկում էինք հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետև այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»:

Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին և Երևանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատրամագրելու լիազորություն:

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ և առաջին երկու առաջարկները մերժվել են:

Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է:

Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը ևս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են: Նա նշեց, որ շուտով Երևանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձևափոխություններ և առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաև դեպի դահլիճ (ԱԺ-ի պես): Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով և դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Երրորդ առաջարկն ընդունելի էր և համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երևանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման և միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով:

Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը: Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երևանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է և մոտեցում:

Նիստերի դահլիճին կից հատուկ տեղ առանձնացնելու վերաբերյալ կցանկանայի լսել լրատվամիջոցների կարծիքը:

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031