Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրանսգենդեր կինը դիմում է վարչապետին. «Խնդրում եմ քայլեր ձեռնարկել, որ պատասխանատվության կանչվեն այս անձիք, որոնց կողմից հնչեցված սպառնալիքները ես համարում եմ իրական և վտանգավոր»

Մայիս 01,2019 10:42

Բաց նամակ

Հարգելի Նիկոլ Փաշինյան Ազգային Ժողովի ելույթից ամիջապես հետո ես ստացել եմ բազմաթիվ սպանության սպառնալիքներ,ատելության կոչեր իմ և Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ, սոցիալական ցանցերով, տարածվել է իմ բնակության հասցեն,

Մասնավորապես ՍԱՍ սուպերմարկետի առաքիչը իմ հասցեն հանրայնացրել է և տարածել սոցիալական ցանցերում, Արծիվներ Մահապարտ 30 ջոկատը ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսաուղերձ է հրապարակել այն մասնի, որ որտեղ որ բռնեն ինձ կամ ԼԳԲՏԻՔ անձանց սատկացնելու են, Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը բացահայտ կերպով հայտնել է, որ հրապարակավ պետք է այրել ԼԳԲՏԻՔ անձանց, Սոցիալական ցանցի օգտատեր Հարություն Մկրտչյանը տեսաուղերձ է հղել և մասնավորապես ասելով որ առաջին իսկ հնարավորության դեպքում պարտավորվում է Երևանի փողոցներում, ՀՀ փողոցներում տեսնելուց, քարոզչություն իրականացնելուց, անգամ լսելուց, ԼԳԲՏԻՔ անձանց սատկացնելու է.

Ես ոստիկանություն եմ ներկայացրել դեպքերը, սակայն այսօր ստացել եմ պատասխանները, այն մասին, որ մեժվել են հանցակազմի բացակայության և ոչ բավարար ապացույցների հիմքով։

Ես իմ մտահոգությունն եմ հայտնում, այն մասին, որ իմ կյանքը ԼԳԲՏԻՔ անձանց և ողջ աշխատակազմի կյանքը վտանգված է, քանի որ հանցագործները դրսում են գտնվում ազատության մեջ,

Հետևյալ սպառնալիքները մեզ պահում են շարունակական վախի մթնոլորտում և ինքնին հանդիսանում են հոգեբանական բռնություն։

Ես այս գրառմանը կից տեղադրում եմ, բոլոր այն ապացույցները, որոնք ես հանձնել եմ ոստիկանությանը, մի թե այս ապացույցները բավարար չեր գտնելու այդ անձանց.

Խնդրում եմ քայլեր ձեռնարկել, որ պատասխանատվության կանչվեն այս անձիք, որոնց կողմից հնչեցված սպառնալիքները ես համարում եմ իրական և վտանգավոր, որը կարող է անդառնալի հետքեր թողնի իմ և աշխատակազմի ինչպես նաև ԼԳԲՏԻՔ անձանց կյանքում.

Վարդան Ղուկասյանի ելույթը ԱԺ-ընդունարանում։

 

Արծիվներ 30 մահապարտների տեսաուղերձը ։

Հարություն Մկրտչյանի տեսաուղերձը։

ԱԺ-ի բակում ցույցի ժամանակ ներկայացած երիտասարդը։

 

Հարգանքներով

Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան, տրանսգենդեր կին

Լիլիթ Մարտիրոսյան

Լուսանկարը՝ Լիլիթ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031