Հայաստանն առաջին երկիրը չի, որտեղ նախկին ղեկավարները դատվում են կամ, այսպես ասած, մոտ են դատվելուն: Նման «դեպքեր» պատահել են Բերլուսկոնիի, Սարկոզիի հետ Եվրոպայում, ինչպես նաեւ Հարավային Կորեայի, Իսրայելի, Լատինական Ամերիկայի մի շարք ղեկավարների հետ: Բոլորը հավասար են օրենքի առաջ՝ դա հենց ժողովրդավարական կամ ժողովրդավարություն կառուցող երկրների կարեւորագույն սկզբունքն է: Պատահել է, որ «դատվողները» եւ նրանց կողմնակիցներն ասել են, որ դա քաղաքական հաշվեհարդար է, որը «ներկաներն» իրականացնում են «նախկինների» հանդեպ, բայց այդ երկրների հասարակությանը նման փաստարկները, որպես կանոն, չէին համոզում: Քաղաքացիների մեծամասնությունը այդ «նախորդների» նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չի տածում, իսկ երբեմն ավելին՝ ամբողջ հոգով-սրտով ուզում է, որ նախկին ղեկավարները պատժվեն:
Հայաստանում, կարծում եմ, հենց այդ դեպքն է: Իհարկե, կան բիզնեսմեններ եւ պաշտոնյաներ, որոնք հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ դրա համար նրանք շնորհակալ են: Սակայն Հիտլերի ժամանակ էլ են որոշ գործարարներ ծաղկել, եւ դա ստվերում է այն փաստը, որ այդ տարիներին միլիոնավոր մարդիկ այրվել են գազային խցիկներում: Այնպես որ մարդկանց մի մասին «երջանկացնելը» դեռեւս չի խոսում նախկին ղեկավարի անմեղության մասին:
Ուրիշ հարց, որ Հայաստանի նախկին ղեկավարի հարցում կայացվելիք դատավճիռը պետք է համոզիչ լինի թե՛ նրան սիրող փոքրամասնության, թե՛ նրան չսիրող մեծամասնության եւ թե՛ միջազգային հանրության, այդ թվում Քոչարյանին, կարծես թե, համակրող ռուսաստանյան որոշ ազդեցիկ շրջանակների համար: Այստեղ ես առայժմ խնդիրներ տեսնում եմ: Ինձ թվում է, երկրորդ նախագահը բառիս ուղիղ իմաստով կաշառք չի վերցրել ո՛չ Սիլվա Համբարձումյանից, ո՛չ էլ ուրիշ որեւէ մեկից, բայց սկզբից Արցախում, իսկ այնուհետեւ Հայաստանում օգտագործել է իր իշխանական լծակները՝ սեփական հարստությունը դիզելու համար: Քոչարյանը պատասխանատու է «մարտի 1-ի» զոհերի համար, բայց արդյո՞ք դա «սահմանադրական կարգի տապալում» էր: Մի խոսքով, նրա մեղքն ապացուցելու համար ՀՔԾ-ն պետք է մի քիչ ավելի շատ «տանջվեր», ինչն, իմ տպավորությամբ, չի արել:
Թե ինչպիսին կլինի Քոչարյանի գործով դատավճիռը, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում` նա ազատազրկվելու է երկար տարիներով եւ այնպես չի, որ նա արժանի չէ նման պատժի: Բայց այստեղ կա մի նուրբ խնդիր, որը ես փորձեմ բարձրաձայնել՝ իմանալով հանդերձ, որ Քոչարյանի հանդեպ բացասական հույզերով տոգորված հայաստանցիների մեծամասնությունն իմ հետ համաձայն չի լինելու: Պետության առաջին դեմքին երկար ժամանակ բանտում պահելը վարկաբեկիչ է այդ պետության համար, նաեւ լեզու է դնում հակառակորդների բերանը՝ «ուրեմն ձեզ 10 տարի հանցագո՞րծ էր ղեկավարում»: Այդ է պատճառը, որ Սարկոզիի դեպքում գործը դատին չհասավ, Բերլուսկոնին շատ թեթեւ պատիժ կրեց, իսկ աշխարհում՝ Հարավային Կորեայում, Իսրայելում, Լատինական Ամերիկայում շատ նախկին ղեկավարներ ազատազրկվելուց հետո մի քանի տարի անց ներում էին ստացել: Վերջին տարբերակն այս պահիս Հայաստանի համար արտառոց է թվում` հույզերը շատ են: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 2-3 տարի հետո:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
ՀՔԾ ն եթե կարողանար կապացուցեր։ Ասենք լեվոնականները խանութներ թալանը, հրկիզումները բարդում էին օլիգարխների վրա առաջին հերթին ծառուկյանի։ Ապացույց չկա ոչ մի օլիգարխի մեղադրանք առաջադրված չի։ Հետեվաբար մասսայական անկարգություններ իրոք եղել են ու իշխանությունը կարգուկանոնի հաստատել վնասազերծելա Մոլոտովի կոկտելներով ներքին զորքերի վրա գրոհող ‘խաղաղ’ ցուցարարներին։
« սկզբից Արցախում, իսկ այնուհետեւ Հայաստանում օգտագործել է իր իշխանական լծակները՝ սեփական հարստությունը դիզելու համար »
եւ ի՞նչ փաստի վրայ հիմնուած է այս…
մէկ տարի ետք, այս հեղինակաւոր հաստատումի փաստը չունի ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն ոչ ել Մամածըն, սակայն յարգելի Խմբագիրը ունի ուրեմն
եւ «լրատւութեան» շնորհիւ է որ ունիք ձեր այժմու վարչակարգը, ուրեմն գոնէ կանոնաւորապէս զօրաւիգ կանգնեցէք անոր – ինչպէս որ անում էք, այս խմբագրականով –
Յ.Գ. Նոյնիսկ պատրաստ եմ նկատի առնելու յանցագործութեան կանխավարկածը, հիմնուած՝ անբացատրելի հարստացման տուեալին վրայ: Սակայն այդ իսկ փաստացի կերպով չէ հաստատուած ! Քոչարյանի որդին նոյնիսկ զրպարտութեան դատ շահեցաւ, Պապածըյի ֆուտպոլիստ պետին դէմ, ուղղակի այս նիւթով:
Ամբոխահաճոյութիւնը փաստօրէն վարակիչ է, նաեւ՝ լուրջ Մամուլին:
«Հիտլեր»էն վերջ մանաւանդ, կարդալը դժուար դարձաւ, քանի որ անզուսպ քահքահս բռնեց… Միւս բաղդատականներն ալ բնաւ ի զօրու չեն անշուշտ, անոնցմէ ոչ մէկը այս աստիճան անհիմն եւ անհեթեթ մեղադրանքի տակ բանտարկուած է, այդ ալ դեռ դատավարութիւնը չսկսած: Այդ անտեղի բաղդատականների շնորհիւ սակայն, կ’անդրադառնանք թէ լատինական ամերիկայի բանանարիփապլիքներից իսկ աւելի վատ վիճակում է Հայաստանը:
Յամենայն դէպքս, իրօք իւրայատուկ երկիր է: Այդտեղ փաստօրէն Մամուլն է որ, ոչ միայն գահընկեց կ’ընէ փտած վարչակարգի պետ մը, անոր ահին վրայ տեղաւորելու համար նոր մը, ապա սկսելով այս վերջին անդադար քարկոծել, մինչեւ յաջորդը, այլ նաեւ Մամուլն է որ կ’որոշէ, ոչ միայն թէ ով պէտք է որ բանտ նստի, այլ նոյնիսկ որքան ժամանակ:
Ի՞նչ Չորրորդ Իշխանութեան մասին է խօսքը… Սա արդէն տուեալ «պետութեան» առաջին ու միակ Իշխանութիւնն է:
Քոչարյանի նիւթով ներազգային վնասի չափին ու տարողութեան բնաւ գիտակից չէք: Արդէն իսկ անդարմանելի վնաս մը: Միմիայն այս սխալին հիման վրայ արդէն՝ ձեր նոր վարչակարգը դատապարտուած է ձախողելու: 2-3 տարիէ՞ն…
Ռոբերտ Քոչարյան՝ բանտարկուած Ընդդիմութիւն, քաղաքական պատանդ, քաւութեան նոխազ
https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան՝-բանտարկուած-ընդդիմ/
Ռոբերտ Քոչարյան / պաշտպանողական
https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան-պաշտպանողական-2018/
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
17.62% հավանում՝ այս օրերի առումով վատ ցուցանիշ չի:
Հայաստանի տարածքին միայն, չէ՞…
բա եթէ Սփիւռքն ալ աւելացնէք
իսկ յատկապէս Արցախի տարածքին, արդեօք ի՞նչ է այդ տոկոսը
իսկ միայն Հայաստանի պարագային ալ, պարզ է թէ շատերը վախից է որ իրենց իսկական կարծիքը չեն յայտնում, նաեւ եւ ոչ միայն այս նիւթով
այս ազգային նախատինքի գինը ծանր է լինելու