Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի՞ է ձեր հետ նկարվել, պարոն Մելքումյան

Մայիս 01,2019 15:00

Ծիծեռնակաբերդի բարձունքում, երբ ԲՀԿ պատգամավորները շարքով, ծաղիկներով, շնորհքով կանգնած՝ Ծառուկյանին էին սպասում, քաղաքացիները, մեկը մյուսին հերթ չտալով՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ էին ուզում նկարվել: Այդ տեսարանն այնքան տեւական էր, որ մյուս ԲՀԿ-ականները ստիպված իրենց ձեռքի մեխակների հետ էին նկարվում՝ պարապությունից:

Երբ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին կատակով ասացինք՝ բա Ձեր հետ ինչի՞ մարդիկ չեն նկարվում, մենակ Նաիրա Զոհրաբյանի՞ն են սիրում, նա սկսեց արդարացումներ որոնել, վիճակագրություն բերել, թե Հայաստանում հիմնականում նկարվում են ովքե՞ր՝ կանայք, իսկ կանայք ո՞ւմ հետ են նկարվում՝ կանանց, հո խալխի տղամարդուն չե՞ն գա ասի՝ մի հատ կարելի՞ է ձեր հետ նկարվել: Ճիշտ այդ պահին մի շիկահեր կին մոտեցավ ու ասաց անչափ բաղձալի բառերը՝ «Կարելի՞ է Ձեր հետ նկարվել, պարոն Մելքումյան»՝ հերքելով Մելքումյանի բերած բոլոր վիճակագրական տվյալները:

Թե ինչ եղավ հետո՝ անչափ հուզիչ էր, Մելքումյանի մոտ նույնիսկ հերթ գոյացավ սելֆիների: Ամեն նկարվել ցանկացողի հետ Մելքումյանը գրավում էր մեր ուշադրությունը՝ արձանագրելու, որ դե սիրում են, էլի, ԲՀԿ-ականներին, հո զոռով չի:

Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

30.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031