Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված եւ խաղ:
Հաճախորդները կարող են բաժանորդագրվել եւ ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի եւ ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:
- 3 օր՝ փորձնական օգտագործման համար
- բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
- «Apps Club»-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս եւ ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում
- վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)
Ինչպե՞ս բաժանորդագրվել
- http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը եւ հետեւելով հրահանգներին
- «Apps Club» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը եւ հետեւելով հրահանգներինգ
- 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start 30»
Ինչպե՞ս օգտվել ծառայությունից
Կարդացեք նաև
Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:
«Apps Club» ծառայությամբ հավելվածներ եւ խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:
Ծառայության գինը
1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել
- Անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով= ուղարկեք «Stop» բառը 1090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)
- Անհրաժեշտ է «Apps Club» հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին եւ սեղմել «Ապաբաժանորդագրվել»
Ծանոթություն
- Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային եւ հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:
- Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: