Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում գործ է հարուցվել «ֆեյք նորության տարածման համար»

Ապրիլ 30,2019 23:40

Ռուսաստանում առաջին անգամ գործ է հարուցվել ֆեյք նորությունների մասին նոր օրենքի շրջանակում:

Ակտիվիստ Ելենա Կալինինան մեղադրվում է լրատվամիջոցներով «ոչ հավաստի հանրային նշանակության տեղեկատվության տարածման համար, որը հանգեցրել է տրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության խաթարմանը»:

Նման արձանագրություն կազմելու պատճառ է դարձել «ՎԿոնտակտե» սոցցանցում Կալինինայի այն հրապարակումը, որ ապրիլի 7-ին Արխանգելսկում ցույցեր ու հանրահավաքներ են տեղի ունենալու: Ոստիկանները գտել են, որ Կալինինան հրապարակել է ակնհայտ ոչ հավաստի տեղեկատվություն, քանի որ իմացել է, որ միջոցառումները համաձայնեցված չեն և չեն կարող անցկացվել:

Ընդ որում, միջոցառումն այնուամենայնիվ տեղի ունեցել է: Քաղաքային վարչակազմը մասնակիցների թիվը գնահատել է 2300, իսկ իրենք՝ ակտիվիստները՝ 5000 մարդ: Ըստ արձանագրության՝ ակցիան հանգեցրել է «հասարակական կարգի մասսայական խաթարման». արգելափալվել է փողոցների անցանելի հատվածը, և խոչընդոտներ են ստեղծվել հանրային տրանսպորտի համար:

Ուշագրավ է, որ այդ գործողության համար Կալինինան արդեն երկու անգամ պատասխանատվության ենթարկվել է՝ առանձին ցույցերի, և առանձին՝ հանրային միջոցառումներ անցկացնելու կոչերի համար: Այժմ էլ փաստորեն նույն գործողության համար նրա դեմ ևս մեկ գործ է հարուցվել, ինչը, ըստ փաստաբանների, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930