ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում:
Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելեց, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «armtimes.com»-ի կայքում: