Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի« մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային:
Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար:
Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան: Երաժիշտը նկատում է. Հայաստանի մայրաքաղաքում համերգային ծրագրով հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հայկական ջազն ունի հրաշալի ավանդույթներ ու գերազանց հանդիսատես:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն