Կիրակի օրը Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Բանն այն է, որ դեռ 11 տարի առաջ՝ 2008 թվականին այդ եկեղեցին վերականգնվել է Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես գրված է․
«Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցին վերակառուցելու համար Սամվել Բալասանյանն արժանացել է պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Շքանշանը տրվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի միջնորդությամբ՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Շքանշանը հանձնվել է ապրիլի 28-ին Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:
Կարդացեք նաև
Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցին 2008 թվականին վերականգնվել է Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի