Գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչներ են: Այս մասին Aravot.am-ին ասաց Ձորաղբյուր գյուղի ղեկավար Կորյուն Կարապետյանը:
«Նոր եմ տեղեկացել, քննությունն ընթացքի մեջ է, այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել ձեզ»,- ասաց գյուղապետը: Նա ասաց, որ գյուղացիներից ինքը, որպես համայնքի ղեկավար, բողոքներ չի ստացել այդ անձանց գործունեության հետ կապված եւ իրավապահներից է տեղեկացել կատարվածի մասին:
Նա հերքեց տեղեկությունը, թե հափշտակության մեջ մեղադրվող անձինք համայնքապետարանի աշխատակիցներ են. «Բացառվում է նման երեւույթ»:
Կորյուն Կարապետյանն ասաց, որ գործով մեղադրվողները իրենց համայնքի հնաբնակներից չեն, նոր բնակիչներ են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ