ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` դուք հարգանքի տուրք մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերին եւ ձեր ավանդը ներդրեցիք աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը կանխարգելելու գործում:
Կարդացեք նաև
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ